«Թեև Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»․ Զ․ Մնացականյան

«Մեր տարածաշրջանները ներկայում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»,- Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում ուղիղ ներգրավածություն ունեցողը հենց Թուրքիան է՝ ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինի ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ներգրավմամբ։ Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը հրադադարի վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև ՀՀ տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։ Երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Ստեփանակերտը։ Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հականալի է, որ ադրբեջանական այս գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն դրանց անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
4401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
5000:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
8500:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5000:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
10200:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
5400:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
51Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48