Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը որոշակի տվյալներ է ներկայացնում: Ըստ այդմ՝ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2012-2016թթ․ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր՝ 69 տոկոս, ապա հաջորդում էին Իսրայելը (22 տոկոս) եւ Բելառուսը (3․6 տոկոս)։ Մինչդեռ 2015-2019 թթ. Ադրբեջանի թիվ 1 մատակարարն արդեն Իսրայելն էր (60 տոկոս), երկրորդ տեղում Ռուսաստանն էր (31 տոկոս), իսկ երրորդում՝ Թուրքիան (3․2 տոկոս)։ Ալիևի խոսքերի համաձայն, Թուրքիան այս ցուցակում պետք է բարձրանա առաջին տեղ՝ առաջ անցելով Իսրայելից ու Ռուսաստանից։ «Թերևս, ակնհայտ է, որ վերջին տարիներին Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացրած Թուրքիան Ադրբեջանից պահանջել է վերանայել Իսրայելի (և միգուցե նաև Ռուսաստանի) հետ ռազմական սերտ շփումները, աստիճանաբար հրաժարվել իսրայելական զենքից, հատկապես ԱԹՍ-երից և փոխարենը նախապատվություն տալ թուրքական զենքին՝ առաջին հերթին ԱԹՍ-երին»,- ասում է թուրքագետը։
Այս համապատկերում չմոռանանք նաև Թուրքիայի՝ Ադրբեջանում ռազմական ներկայության գործոնը: Բանն այն է, որ եթե նախկինում Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան անցկացնում էին 1-2 համատեղ զորավարժություն, ապա վերջին շրջանում դրանք դարձել են բավական հաճախակի։ Այո, նկատում է թուրքագետը, Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը: Բայց Թուրքիան, թերևս, գտել է դա շրջանցելու տարբերակը. հաճախակի զորավարժությունները նրան հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում…»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
4801:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
5400:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
72Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
100Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
89Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
240Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
79Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
149Երեկ, 17:24