«Իրար վրա նետած քարերը հավաքելու ժամանակն է». Հակոբ Բադալյան
![]() 251 Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 16:15 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպել են Հայաստանի նախկին երեք նախագահները: Այս հանդիպումն անշուշտ արժանանալու է ամենահակասական գնահատականների, բայց այդպիսի հանդիպման անհրաժեշտության մասին գրել եմ պատերազմի դեռ առաջին օրը: Չգիտեմ հանդիպման բովանդակությունն ու մթնոլորտը, բայց վստահ եմ, որ մենք պատմական իրողության ականատես ենք՝ ոչ լավ առիթով, բայց պատմական իրողության, որը կարող է դառնալ մեծ շրջադարձի հնարավորություն հենց այն հաղթանակի առումով, որի մասին գրեցի օրեր առաջ՝ հաղթանակ ամեն մեկս մեր նկատմամբ, մեր անցյալի, մեր հաշիվների, մեր նեղացածությունների, մեր զայրացածությունների, մեր հավակնությունների, մեր փառասիրության ու սնապարծությունների նկատմամբ: Մեր թշնամուց ավելի ուժեղ է մեր անցյալը, որովհետև այն ինչ որ չափով ամեն մեկիս մեջ է՝ անխտիր բոլորիս մեջ, ինչ որ չափով, ամեն մեկի մեջ իր չափով ու իր ցավով: Հիմա մեր պետականության՝ իրար վրա նետած բոլոր քարերը հավաքելու ժամանակն է: Նախկին նախագահները հավաքում են քարերը, թե հավաքվել են նոր քարեր գցելու համար, չգիտեմ, բայց շատ ուզում եմ հավատալ առաջին տարբերակին: Ընդ որում՝ հավատալ ոչ միասնականության պարզունակ և պաթետիկ սխեմաների ներքո՝ բոլորս հավաքվում ենք, երդվում և այլն: Ամենևին, պաթետիկ ու պրիմիտիվ միասնականությունը քաղաքական առումով ոչինչ է: Շատ ավելի կարևոր է, երբ միասնական կետերը գտնվում են տարբերությունները ուժի մեջ լինելու պարագայում: Այդ ռեժիմում է ձևավորվում քաղաքական արժեք ներկայացնող միասնականությունը, երբ տարբերությունները դառնում են ուժեղացնող, ոչ թե քայքայող»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
