Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Այրվել է մեքենա, վնասվել են շենք-շինություններ, գազատար. Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության հետևանքները

Այրվել է մեքենա, վնասվել են շենք-շինություններ, գազատար. Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության հետևանքները
1722
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 23:55

Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. «Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ չկան»:
Նշենք, որ արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։