«Իմ քայլը» հիմնադրամը հաշվետու է միայն իր դոնորներին․ «Հրապարակ»
![]() 392 Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 08:30 «Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն է, չեն ցանկանում ասել, թե որքան գումար են փոխանցել ռազմաճակատին՝ Արցախին օգնության համար։ Հիմնադրամից որևէ թիվ, տվյալ չասացին մեզ՝ հիմնադրամը հաշվետու է միայն դոնորներին, հանրության համար, ինչպես հասկացանք, ասելիք չունեն։ «Էս պահի դրությամբ չենք հրապարակելու ոչ մի տվյալ, հումանիտար օգնությունը, ինչ որ արվում է, հաշվետու ենք դոնորների համար, մնացած մասերով ավելի ուշ հայտարարություն կանենք։ Հիմա ոչինչ չենք հրապարակելու»,- ասաց հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Ավետիսյանը։ Հարցին, թե ինչն է գաղտնի, որ չեն հրապարակում, չէ որ հիմնադրամների հաշվետվողականությունն օրենքի պարտադիր պահանջ է, և հանրությունն էլ իրավունք ունի իմանալու, թե ինչի վրա է վարչապետի կինը ծախսում ստացած փողերը։ Ավետիսյանն ասաց․ «Ոչ մի գաղտնի բան չկա, դա միասնական որոշում է հոգաբարձուների անդամների կողմից, հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից և մեր դոնորների»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
