Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա․ «Փաստ»
![]() 451 Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 08:35 «Վերջին շրջանում մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիան անընդհատ խնդիրներ է հարուցում՝ փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտիները։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան իր մետաստազները տարածել է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում և անգամ Սոմալիում։ Քանի որ միջազգային հանրությունը վճռական տրամադրված չէ թուրքական հավակնությունները զսպելու ուղղությամբ, ապա Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնում իր պանթուրքական պլաններից, այլև ժամանակի ընթացքում Անկարայի ախորժակն ավելի է բացվում։ Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ էներգետիկ պաշարներով հարուստ և տրանզիտային կարևոր նշանակություն ունեցող մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նկրտումներով և Լիբիայում իր ազդեցությունը տարածելու ձգտումներով Թուրքիան բացահայտ հակամարտության մեջ է մտել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի հետ։ Ընդ որում, Լիբիայի հարցում Թուրքիան մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Լիբիայի էներգետիկ ռեսուրսների վրա, այլև Լիբիան օգտագործել որպես ցատկահարթակ Աֆրիկայում Ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, մասնավորապես մահմեդական մեծամասնություն ունեցող Նիգեր և Չադ ներթափանցելու համար։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է թուրքական շահերին համապատասխան խաղարկել նաև կրոնական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես մահմեդականների շահերի հիմնական պաշտպան։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
