«Կանի այդ քայլը Ռուսաստանը, թե չէ՝ երկու դեպքում էլ կարող ենք գործ ունենալ նոր իրավիճակի հետ»․ Հակոբ Բադալյան
![]() 447 Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 14:20 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակը ստեղծում է որակապես այլ իրավիճակ: Նամակը կարող է պայմանավորված լինել ինչպես անմիջական ռազմական սպառնալիքներով և ռիսկերով, այնպես էլ ընթացիկ իրավիճակի վրա քաղաքական ազդեցության գործիքներն ընդլայնելու նկատառումով, որովհետև փաստորեն ստեղծվում է Ռուսաստանի առնվազն մեկ աստիճան բարձր ներգրավվածության նախադրյալ: Ընդ որում, կանի այդ քայլը ՌԴ-ը, թե չի անի, միևնույն է երկու պարագայում էլ գործ կարող ենք ունենալ խորապես նոր իրավիճակի հետ: Մի քանի հատկանշական ֆոնային արձանագրում. նամակը հաջորդում է փաստորեն սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ Օբրայենի հայտարարությանը, նամակը հաջորդում է Ժնևին, որտեղ, անկասկած, քննարկման գլխավոր հարցը հրադադարի վերահսկման մեխանիզմն ու խորքային առումով խաղաղապահների հարցն է, նամակը հաջորդում է Իրանի նախաձեռնությանը՝ որը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևաչափ և փոխարինել ռուս-թուրք-իրանյան ռեգիոնալ ձևաչափով, և նամակից առաջ Հայաստանի վարչապետի խոսնակը բարձրաձայնում է Մոսկվա մեկնելու հետ կապված ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ քննարկումներն ու փաստացի համաձայնությունը, որից, սակայն, նրանք փաստորեն հրաժարվել են: Եվ թերևս մի ոչ պակաս հետաքրքիր ֆոնային հանգամանք էլ՝ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանում աշխուժացել են ծայրահեղ իսլամական բջիջները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
