Ազգային ժողովի նիստ կլինի՞. գլխավոր հարցը՝ օրակարգում. «Ժողովուրդ»
![]() 369 Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 08:55 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Ագզային ժողովի արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, սակայն նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը: Ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը: Իհարկե, այս պահին կանխատեսելի չեն իրադարձությունները, որոնք կընթանան մինչ այդ, սակայն հերթական նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2021 թվականի պետական բյուջեի նախագիծն էր, որը վերջին օրերին քննարկվում էր մշտական հանձնաժողովներում: Երեկ այն հավանության արժանացավ նաև գլխադասային հանձնաժողովում և ընդգրկվեց օրակարգ: Կորոնավիրուսի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2021 թվականին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ: Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: 2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
