Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք». Էդմոն Մարուքյան

«Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք». Էդմոն Մարուքյան
587
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 14:50

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում տիրող իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելիս նախևառաջ անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ջարդարարություններին։
«Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք»,- ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով խորհրդարան ներխուժած ցուցարարի մահվանը։
«Այո՛, ստորագրվել է շատ վատ փաստաթուղթ։ Կարող էր շատ ավելի վատ լինել»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այս խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն իշխանության կողմից նրա հեռացումով։
«Ոչ մի ուժ ճանապարհային քարտեզ չի ներկայացրել, թե ինչ է պետք անել: Լավ, Փաշինյանը հեռացավ, հետո ի՞նչ պիտի արվի․․․ Սկսվել է մի մեծ քարոզչություն, որ վարչապետը հեռանա, երկրում քաոս կտիրի, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ երկրում հիմա էլ է քաոս»,- նկատեց Մարուքյանը։