Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Շուշին հանձնածն ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից». Նաիրա Զոհրաբյան

«Շուշին հանձնածն ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից». Նաիրա Զոհրաբյան
271
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 15:40

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։

Քիչ առաջ խմբակցությունն ստացավ գրություն, որով Շուշին հանձնածն ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաև պատգամավորական մանդատից։

Եվ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։