Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով. ԱՀ ԱԻՊԾ

Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով. ԱՀ ԱԻՊԾ
547
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 17:50

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով:
Միայնակ, տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով:
Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում (N9 դպրոց) կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ»: