Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը». Հովհաննես Մանուկյան

«Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը». Հովհաննես Մանուկյան
333
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 23:00

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուշի քաղաքի վերադարձի հարց երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում:
Վլադիմիր Պուտին
Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը, որի իրատեսությանը ամենայն հավանականությամբ Ալիևն ինքն էլ առանձնապես չի հավատացել: Այդ պրիմիտիվ բլեֆն էլ իր հերթին հանդիպել է միկրոհեղափոխությունների մեծ մասնագետի՝ պատերազմական ձախողման պատասխանատվության վերահաս վտանգի զգացողության սարսափից առաջացած խուճապահար և ոչ ադեկվատ պարտվողական տրամադրություններին: Ահա և ողջ պատմությունն ու բացատրությունը Նիկոլ Փաշինյանի այս առեղծվածային և կապիտուլյանտական թեզի. «պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարների դեպքում՝ Շուշին պիտի հանձնվեր առանց մարտերի»...