«Խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած մարդիկ․ «Հրապարակ»
![]() 381 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 08:15 «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ «դավաճանների» փնտրտուքով է զբաղված ու հետևողականորեն հայտարարում է, որ վճռական պահին շատերն են լքել առաջնագիծը՝ դրանով փորձելով արդարացնել ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը, Արցախում նրա թիրախ դարձածները խոսում են այն մասին, որ «խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած մարդիկ։ Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, և սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։ Պետական պաշտոնյաների մի մասին Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց դեռ պատերազմի փուլում՝ Հայաստան փախչելու համար, մի քանիսն էլ ազատվեցին պատերազմից հետո՝ իբրև բողոքի նշան»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
