«Պատերազմի ժամանակ ամենանողկալին սուտն էր, որը ներում չունի». Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ ամենանողկալին ՍՈՒՏՆ էր, որը ներում չունի ու չի կարող ունենալ։
Ռուսական մի լավ խոսք կա՝ մախաթը պարկում չես պահի։ Մինչդեռ ճիշտն ասելը գուցե որոշ բաներ փոխեր...
Պետք է անհապաղ սկսել վերլուծությունները, գտնել պատճառները, հասկանալ...
Պետք է ամեն բան անել մշակութային հուշարձանները վանդալիզմից հեռու պահելու համար։
Աչքներիս առաջ ունենք Ջուղայի խաչքարերի պատմությունը...
Սյունիքի մասին...
Պատկերացնո՞ւմ եք՝ քանի կմ սահման ունի Սյունիքը հիմա երկու կողմից... ՄՏԱԾԵՔ...
Ու միայն դա չի։ Երևան-Կապան ճանապարհը որոշ հատվածներով, որքան գիտեմ, անցնում է Կուբաթլուի տարածքով։ Այդ ճանապարհի հետ ի՞նչ է լինելու... ՄՏԱԾԵՔ... Խոսվում է Նախիջևանին միացնող ճանապարհի մասին, որը պետք է անցնի ՀՀ տարածքով և հենց Սյունիքով...
Նռնաձորով, Մեղրիո՞վ է անցնելու այդ ճանապարհը։
Սիսիանի Անգեղակոթո՞վ...
Հարևանների ատելության չափաբաժինը գիտենք։ Ճանապարհի ամբողջ երկայնքով սահմանապահներ են կանգնելո՞ւ...
Ո՞նց ենք ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը։ ՄՏԱԾԵՔ...
Մեր հրավիրած արտահերթին կխոսեմ նաև այդ խնդիրների մասին....»:

Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
9011:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
6710:00
Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»
8009:06
«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7208:54
«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն․ «Ժողովուրդ»
6708:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6308:24
«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
10603:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
10902:06