«Տասնյակից ավելի գյուղեր է կլանել Ալիևը. ո՞ւր են պատասխանատուները». Նարինե Դիլբարյան
![]() 376 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 11:25 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ի՛նչ աղետալի անկում է, ո՞ւր են այս ահազարհուր պատերազմի դադարեցման հայկական կողմի պատասխանատուները, որ պետք է հետևեին ստորագրած եռակողմ «հայտարարությանը»: Նիկոլ Փաշինյա՛ն, Արայիկ Հարությունյա՛ն, հեռուն գնացող ծրագրերի մասին եք խոսում, իսկ Ադրբեջանն ամեն օր քարտեզ է փոխում, դեմարկացիոն գծեր անցկացնում՝ ի հոշոտում հայ բնակիչների: Հայկական երկու պետությունների ղեկավարները զբաղվում են ամեն ինչով, խոտելի իմիտացիա՝ նախարար նշանակելով, հանելով, հեռու ապագային առնչվող «ճանապարհային քարտեզներով»՝ օրակարգային խնդիրը թողած, իրենց հրաժարականի պահանջն այլոց վրա տարածելով: Արդեն տասնյակից ավելի գյուղեր է կլանել Ալիևը, հիմա ի՞նչ է կատարվում Վազգենաշենում և Բերդաշենում, այդ ի՞նչ քարտեզով են առաջնորդվում ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները ռուս խաղապահների հետ, որ հայ բնակչությանը դուրս են անում իրենց տներից, մնացած փշրանքներում էլ մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն, երբ ենթակառուցվածքները մնում են ադրբեջանցիներին՝ կապի մալուխներ, խողովակաշարեր, գազատարներ, ոռոգման և խմելու ջրագծեր, ադրբեջանցիներն էլ դրանք հետևողականորեն վնասում են, Արցախի իբրև փրկված մասերի համար Նախիջևանի ճակատագիրն եք ստորագրել: Ո՞ւր է հայոց պետականությունը, այդքան անկյալ ենք, կեղծ օրակարգերով մտահոգ, որ մարդիկ նորօրյա «Դեր էլ Զորի ճամփորդ» են դարձել՝ Փաշինյանի կանխատեսմամբ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
