«Իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակե՛ք»․ այսօր Մոնթեի ծննդյան օրն է

Մոնթեն ծնվել է 1957 թվականին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Քալիֆորնիայի Վայսեյլի ավանում հանգրվանած հայի ընտանիքում։ Այսօր նա կդառնար 63 տարեկան։
Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի համար: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1980թ-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։
Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարել է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն...»։ Մոնթեն բանտից դուրս է եկել 1989-ի հունվարի 16-ին։
1991թ-ին Մոնթեն գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992թ-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դառնում է Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվում է նաև Քարվաճառը:
Այսօր՝ 2020թ. նոյեմբերի 25-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ համաձայնությամբ, Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին։
Մոնթեն սպանվել է 1993թ-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
«Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք ու վերջ, խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկցանք, դժվար է և այլն, բայց պատերազմն ալ այդպես է, պատերազմը հաճելի բան չէ: Բիդի հասկնանք, որ բիդի զոհվինք, բիդի մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք, և հետո մեր բոլորիս համար էլ ավելի լավ կըլլա: Եթե չհաղթենք աս պատերազմի մեջ, մեր պատմությունը, իմ կարծիքով, կրնա վերջանալ, մեր պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորսցնենք աս հողակտորը…»,- այս խոսքերի հեղինակը հայ ազգի հերոս Մոնթե Մելքոնյանն է:

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն
2018:06
«Ոչ միայն «վերևներում» են զլանում հարց լուծել, այլ նաև մարդն է զլանում բնությունը մաքուր պահել»․ Նարինե Բաղդասարյան
5216:18
«Գործը վերաբերում է 2004թ․ մի գործարքի, որը հաստատել է կառավարությունը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5316:06
«Միջքաղաքային ճանապարհներին ավտոբուսների ուղևորները պետք է երթևեկեն ամրակապված»․ Դանիել Իոաննիսյան
6116:00
ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ միջնորդությունը (տեսանյութ)
5015:54
«Ընդդիմադիրներն ինձ շատ հիասթափեցրին․ վախեցան մոտենալ»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
5915:42
ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
5915:18
«Երեխան ծառերի ու արմատների տակ էր»․ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
6615:12