«Բոլորը ցանկանում են «չզոհաբերվել» և մեծ կտոր վերցնել ընտրության կարկանդակից». Հակոբ Բադալյան
![]() 270 Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ., 21:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ներիշխանական սկանդալ է: Այդ առնչությամբ ներկայացնեմ մի քանի դիտարկում: Ընդհանրապես ես պարբերաբար եմ անդրադառնում ներիշխանական հարաբերությունների թեմային: Շատ օրեր առաջ ես նույնիսկ փոքր շարքով անդրադարձա այն հանգամանքին, թե ինչպես է «կապիտալացվել» հեղափոխական իշխանությունը, ինչն իր հետ բերում է և շարունակելու է ներիշխանական սոցիալ-հոգեբանության տրանսֆորմացիաներ: Այսօր աղմուկ հանած պատմությունը դրա դրսևորումներից մեկն է ընդամենը: Նախ, իհարկե, արձանագրեմ, որ ցանկացած իշխանական համակարգ, կառավարման ցանկացած համակարգ ունի ներքին մրցակցություն: Սա նորմալ երևույթ է: Ավելին, ինստիտուցիոնալ ավանդույթներ ու մշակույթ ունեցող կառավարման համակարգերում այդ երևույթն անգամ օգտակար է: Մեզանում բնականաբար ավանդույթներն այլ են, իսկ վերջին շրջանում դրանք դառնում են խորացող հիբրիդային ավտորիտարիզմի ստվեր: Քանի որ հատկապես վերջին տարիներին մեծ թափ է առել իշխանության կապիտալացումը, բնականաբար սրվում են նաև ներքին բաժանարար գծերը, շահերի բախումը, որովհետև ռեսուրսները այդուհանդերձ անչափելի չեն: Եվ ավելին, դրանք հիմնականում հասանելի են դառնում արտաքին քաղաքականության ռեսուրսները մանրադրամի վերածելու հաշվին: Իսկ սա ստեղծում է արտաքին ու ներքին որոշակի վակուումների ռիսկ, որոնք կարող են վերածվել կլանող սև խոռոչների: Իսկ թե ով կհայտնվի այդ խոռոչներում, արդեն անկանխատեսելի է: Հետևաբար, սա էլ իր հերթին է սրում ներքին մրցակցությունը, որով ամեն մեկը փորձում է մրցակցին հրել դեպի պոտենցիալ խոռոչ: Առավել ևս նախընտրական շրջանում, երբ բոլորը՝ իշխանության ներսում, հիանալի պատկերացնում են «զոհաբերության», «քավության նոխազ» կամ «նոխազներ» գտնելու անհրաժեշտության բարձր հավանականությունը՝ բավականին ցածր վարկանիշի պարագայում: Իսկ «զոհաբերվել» կամ լինել «քավության նոխազ», չի ցանկանում ոչ ոք: Ավելին, բոլորը ցանկանում են հայտնվել ներիշխանական այնպիսի դիրքում, որտեղից հնարավոր կլինի առավել մեծ կտոր վերցնել մոտալուտ ընտրության կարկանդակից, երբ գա «տորթը կտրելու» պահը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
