Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թուրքական հետախուզությունը բացահայտել է Իսրայելի ռազմավարական թիրախների ցուցակը»․ Արա Պողոսյան

«Թուրքական հետախուզությունը բացահայտել է Իսրայելի ռազմավարական թիրախների ցուցակը»․ Արա Պողոսյան
114
Այսօր, 00:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական հետախուզությունը իր հետ փոխկապակցված ալիքներից մեկի միջոցով բացահայտում է Իսրայելի ռազմավարական թիրախների ցուցակը, որոնք հարվածի թիրախ կլինեն հնարավոր էսկալացիայի դեպքում
Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին մոտ կանգնած թուրքական մի լրատվամիջոց հրապարակել է Իսրայելի հիմնական ռազմական և ռազմավարական օբյեկտների ցուցակը, որոնք կարող են դառնալ թուրքական զինված ուժերի թիրախներ՝ հակամարտության դեպքում։
Հրապարակված ցուցակում նշված են՝
* Ռազմական ավիաբազաներ Նեգևում, Ռամատ-Դավիդում և «Կիրյատ» գլխավոր շտաբը՝ Թել-Ավիվում,
* Գլխավոր ծովային նավահանգիստներ՝ Հայֆա, Աշդոդ և Էյլաթ,
* Երկու խոշորագույն գազային հարթակներ՝ «Թամար» և «Լևիաթան»,
* Ատոմային օբյեկտ՝ Դիմոնայում»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան