«Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»․ Ռուբեն Մելիքյան
![]() 454 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 18:55 «Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք, Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեր վրա։ Այստեղ Իլհամ Ալիևի ոստիկանությունն է»,- Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայատարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը, իսկ փողոց փակելը խաղաղ հավաք է: «Թող ոստիկանությունը ժամկետ նշի, թե քանի րոպեով է թույլատրում փողոց փակել: Արժանապատիվ քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»,- ասաց իրավապաշտպանը։ Հիշեցնենք՝ Մաշտոցի պողոտայում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ բերման ենթարկելով նրանց։ Այս պահին ցուցարարները քայլերթ են իրականացնում՝ պարբերաբար փակելով տարբեր փողոցներ։ Ռ․ Մելիքյանը ոստիկանների գործողությունները որակեց անօրինական։ Նշենք, որ ցուցարարներ մեջ կան տուժածներ։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
