«Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ են արդեն հանձնում»․ Շուշան Պետրոսյան
![]() 922 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 15:30 «Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ են արդեն հանձնում։ Ամբողջ համացանցն այժմ էդ մասին է խոսում։ Բարեկիրթ լինելու ժամանակը չէ այլևս, երկրի հերն անիծել է էդ տղան (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-խմբ․)»,- այսօր՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ դիմելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ասաց երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին տեղին չեն խաղաղ երթերն ու հանրահավաքները, պետք է գործուն քայլեր ձեռնարկել՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար․ «Էդ հարմարավետ երթերն ու հանրահավաքները ես չեմ հասկանում։ Ուզում եմ հասկանալ՝ էդ բարեկիրթ հավաքներն ինչքա։ն են տևելու»,- հարցրեց Շուշան Պետրոսյանը։ Հարցին ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ես համաձայն եմ Ձեզ հետ․ այն ամենն ինչ անում է Նիկոլը, երբեք տակը չկա սիրտ և զգացմունք կամ ինչ-որ մի բան, կա միայն մանիպուլյացիա։ Պատահական չէ, որ Սգի օր է հայտարարվել հենց մեր մեծ հանրահավաքի օրը․․․։ Ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով չեմ գնա Եռաբլուր․ ուրիշ ժամի կգնամ, գիշերը կգնամ։ Խնձորեսկի մասով․ երեկ հայտարարություն էինք արել, մի հատված կար, հետո որոշվեց դա հանել․ այդ նախադասությամբ ես կոչ էի անում ժողովրդին, որ իրենք զինվեն, ինքնակազմակերպվեն, որովհետև եթե բանակդ չի կարողանում պաշտպանել, ուրեմն ժողովուրդը պիտի կարողանա իրեն պաշտպանել։ Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, գիտեք, ես այլընտրանք չեմ տեսնում»։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
