««Մի բան անելը» նշանակում է ռազմական բախում ու հնարավոր նոր պատերազմ». Սուրեն Սահակյան
![]() 235 Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 09:05 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած հրադադարի հաստատման պայմաններին, դրանց խախտմամբ հայկական դիրքերի վրա ադբեջանական առաջխաղացման խաղադրույքի հիմքում էն ա, որ հայկական կողմը նոր պատերազմ սկսելուց զերծ կմնա։ Հաշվարկը շատ պարզ ա՝ պարտության պատճառով հեղինակազրկված կառավարող ուժ, վարչապետ, քաղաքական անկայուն վիճակ ու էս պայմաններում իր գործողություններում սահմանափակված կառավարություն։ Բայց արդյո՞ք ադրբեջանական կողմը կզսպվի, եթե վարչապետը փոխվի։ Կարծում եմ՝ հակառակը։ Մինչդեռ հայկական հանրությունը պահանջում ա «մի բան անել»։ «Մի բան անելը» նշանակում ա ռազմական բախում ու հնարավոր նոր պատերազմ։ Ու կապ չունի՝ Հայաստանում ով ա երկրի կառավարման ղեկին։ Ի՞նչ են անելու «մի բան անելու» պահանջ դնողները (այդ թվում, պետք ա ազնիվ լինել՝ ես)։ Ես կարծում եմ, որ հայկական զինված ուժերը պե՛տք ա պաշտպանեն հայկական տարածքների անձեռնմխելիությունը, զինվորների ու քաղաքացիների անվտանգությունը։ Նրանց գոյությունն այլ իմաստ չունի։ Եվ եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չեն տալիս (իսկ դրանք արդյունք չեն տա, որովհետև հենց հայկական կողմը դիմում ա խաղաղության երաշխավորին՝ ՌԴ-ը, նույն մարդիկ սկսում են ավելի սաստիկ քննադատել), ապա պե՛տք ա լինի պատերազմ։ Էս մտքի համար ինձ խաչելու են։ Ասելու են, թե ես հո խելքս չե՞մ թռցրել, մի՞թե հերիք չէին մեր զոհերը, մի՞թե մեր բանակը պատրաստ ա նոր պատերազմի։ Մեր զոհերը շատ էին, բանակը չգիտեմ, բայց հանրությունը պատրաստ չի նոր պատերազմի։ Բանակի մարտունակության մասին հարցի պատասխանն, անկեղծ ասած, չգիտեմ։ Հուսամ՝ այո, որովհետև «մի բան անելու» ճնշումն էնքան մեծ ա, որ կառավարությանն այլ ելք չի մնալու, քան անել էդ քայլը։ Ու էս առումով հետաքրքիր ա փողոցում գտնվող քաղաքացիների, նախկին քաղաքական ռեժիմի տարբեր ներկայացուցիչների արձագանքը։ Նրանք էլ են, չէ՞, կառավարությանը քննադատում վերջին օրերի ադրբեջանական սանձարձակության համար։ Հիմա, երբ Արցախում գտնվող մեր բանակը տագնապով դիրքերում ա, պնդելո՞ւ են, որ դա հենց էդ «մի բան անել»-ն էր, թե՞ հիմա էլ պատերազմը սկսելու մեջ են քննադատելու, այնինչ հենց իրենք էին պնդում, որ եթե «մի բան չանենք, ուրեմն պետություն չկա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
