«Ճիշտ կլինի, որ իշխանությունը քննություն հանձնի». Լևոն Բարսեղյան
![]() 557 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 22:25 «Հասունացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակը․ պահը չէ, բայց ժամանակը հասունացել է։ Շատ կուզեմ, որ կես տարուց կամ մի քանի ամսից արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, և մարդիկ նորից իրենց կամքով ձևավորեն խորհրդարան՝ ինչպես որ կստացվի»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նրա խոսքով՝ պետությունը շատ ծանր հարված է ստացել և նման ձախողումներից, պարտություններից հետո ճիշտ կլինի, որ իշխանությունը քննություն հանձնի. «Կհանձնի՞, ուրեմն կմնա, չի հանձնի՝ նորերը կլինեն իշխանություն, և սա շատ արդար բան է։ Սա պետք է հասկանա նախ և առաջ իշխանությունը։ Այն մոդելը, որ առաջարկում է փողոցում ցույցեր անող ընդդիմությունը՝ վարչապետի հրաժարական, հետո՝ կտեսնենք, այդ մոդելը չի լուծում այս հարցը, որովհետև իշխանությունը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը պետք է հասկանա, ընկալի տեղի ունեցածը և պատրաստ լինի քննության»,- ասել է Բարսեղյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
