«Ապատեղեկատվություն է, թե Ոստիկանությունում աշխատանքից ազատման դիմումները շատ են». փոխոստիկանապետ
![]() 290 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 00:20 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ոստիկանության համակարգից սպայական անձնակազմի կողմից աշխատանքից ազատման դիմումներին: Նրա խոսքով՝ տեղեկությունները, թե աշխատանքից դուրս եկող ծառայողների թիվը շատ է, «բացահայտ ապատեղեկատվություն է»: «Այո՛, ազատման դիմումներ ստանում ենք, սակայն դրանց ծավալն այնքան մեծ չէ, որքան փորձ է արվում ցույց տալ: Մենք հետևում ենք զարգացումներին, մեր նախկին գործընկերների համացանցային հայտարարություններին և արդյունքում եկել ենք այն հետևությանը, որ ծավալների առումով բավականին ցածր են դրանք: Ավելին՝ ազատվածների, զեկուցագրերի մի մասը եղել են դեռևս 2018, 2019 թվականներին, ինչպես նաև՝ 2020 թվականի մինչ այս իրադարձությունները: Այդ նախկինում ազատվածների մասն էլ իրենց կամքով չեն հեռացել ոստիկանությունից, այլ ազատվել են որոշակի իրավախախտումներ կատարելու պատճառով»,- ասել է Ֆիդանյանը: Նրա խոսքով՝ կան աշխատակիցներ, որոնք աշխատանքից ազատվել են, քանի որ չեն ցանկացել մեկնել պատերազմ, կամ, օրինակ, ունեցել են հանցավոր կապեր որոշ շրջանակների հետ և այլն: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
