«Փաշինյանն Ալիևի հետ ինչ-որ ըմբռնման շրջանակներում որոշել է տալ նաև Սյունիքի կարևոր հատվածները». Արփինե Հովհաննիսյան
![]() 320 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 01:00 «Նիկոլ Փաշինյանն այս պահին կատարում է դավաճանական ակտ. այս պահին Ալիևի հետ ինչ-որ մի ըմբռնման շրջանակներում որոշել է տալ նաև Սյունիքի մարզի կարևոր հատվածները և վտանգել Հայաստանի բնակչությանը»,- «Հ2» հեռուստաընկերության եթերում ասել է Արդարադատության նախկին նապարար Արփինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի համոզմամբ՝ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող մի շարք գործողությունները հիմք են տալիս իրեն՝ որպես իրավաբան, ողջամիտ կասկած ունենալ, որ տեղի է ունեցել դավաճանություն: «Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստում էր, երբ ասում էր, թե փրկել է հազարավոր մարդկանց կայնքեր: Նա չէր ասում, որ ինքն ամեն ինչ արել է, որ զոհի մարդկանց, ինքը ոչ մեկի կյանքը չի փրկել: Նա ասում էր՝ պատերազմն ավարտվեց, իսկ մենք տեսանք, որ պատերազմը շարունակվում է: Մենք ունենք 170-ից ավել նոր գերիներ, ունենք նոր զոհեր»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
