«Կարող էինք հաջողությամբ դուրս գալ այս պատերազմից». Սեյրան Օհանյան
![]() 332 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 01:40 ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Սիվիլնեթի» եթերում հայտնել է, որ հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե հայկական դիվանագիտությունը չպարտվեր և չլինեին պետության ղեկավարի որոշակի հայտարարություններ: «Իհարկե, մենք կարող էինք այնպես անել, որ այս պատերազմում ոչ միայն այսկերպ չպարտվեինք, այլ ընդհանուր առմամբ չպարտվեինք. ինչ-որ հարմար բնագծում կարող էինք կանգնեցնել և կարելի էր նույնիսկ առաջին գիծը պահպանել, որովհետև առաջին գիծն ինժեներական առումներով բավականին հագեցած գիծ է: Մենք կարող էինք նույնիսկ հաջողությամբ դուրս գալ այս պատերազմից, եթե առաջինը՝ լիներ պետական արդյունավետ կառավարում, երկրորդ՝ մեր պետության ղեկավարության կողմից չստեղծվեց այդ համընդհանուր մոբիլիզացիայի մթնոլորտը, որը շատ կարևոր էր, երրորդ՝ կարգապահության, օրինականության մակարդակն էր ցածր. մի մեծ խառնաշփոթ էր ստեղծվել: Թերություններից մեկն էլ նաև այն էր, որ մենք կառչել էինք այդ տեսադիտարկման սարքերից, որտեղ ամեն մի կետից մենք տեսնում ենք, բայց ռեալ իրադրության գնահատման համար ամենակարևոր կետն այն կետն է, որտեղ՝ առաջին գծում զինվորները կռվում են»,- նշել է Օհանյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
