Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված. «Ժողովուրդ»
![]() 205 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 08:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել: ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին նիստն անցկացրել է սեպտեմբերին, համենայնդեպս այդ մասին են վկայում ԱԺ պաշտոնական կայքի տվյալները: Այնինչ սա շատ կարևոր հանձնաժողով է, և պատգամավորները պետք է հաճախ հավաքվեին, կարևոր հարցեր քննարկեին ու այդ մասին տեղեկացնեին հանրությանը: Սակայն ԱԺ պաշտոնական կայքում այդ մասով լռություն է: Մեկ այլ կարեւոր՝ Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովն էլ վերջին անգամ նիստ էր գումարել սեպտեմբերին, ապա տևական դադարից հետո արդեն դեկտեմբերի հինգին՝ լիագումար նիստերին ընդառաջ: Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նորություններ բաժնում առհասարակ տվյալները չեն թարմացվել հունիսից, այսինքն՝ այս հանձնաժողովը պարապուրդի է մատնված հունիսից, շեշտենք՝ կրկին պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն: Մյուս մի քանի հանձնաժողովներում ևս գրեթե նույն իրավիճակն է: Միայն նստաշրջաններին ընդառաջ համեմատաբար ակտիվ եղել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը գլխադասային է եղել բերված օրենքների համար: Այս տեղեկությունները Ժողովուրդ օրաթերթը ձեռք է բերել բաց աղբյուրից՝ ԱԺ պաշտոնական կայքից»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
