«Փորձում են վերադառնալ Ստալինի կողմից գծված սահմանին». Ժիրայր Սեֆիլյան
![]() 260 Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 00:10 «Քաղաքական ղեկավարության պատճառով ունենք կապիտուլյացիոն փաստ, որի ձեռքին և՛ մեր բանակը, և՛ մեր ժողովուրդը կրակն է ընկել: Ըստ էության՝ ստորագրված հայտարարությունն են փորձում կյանքի կոչել: Փորձում են վերադառնալ Ստալինի կողմից գծված սահմանին, մինչդեռ նույնիսկ ռազմական գործից չհասկացող մարդը կարող է տեսնել, որ այդպիսի զիգզագներով սահման պահել հնարավոր չէ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, սահմանազատումների գործընթացին: Նրա կարծիքով՝ 90-ականների սկզբից մենք սխալ քաղաքականություն ենք որդեգրել. «Մենք պետք է լինեինք Առաջին Հանրապետության իրավահաջորդը, ոչ թե՝ Սովետական Հայաստանի իրավահաջորդը, և այսօր բոլորովին այլ կարգավիճակում կլինեինք տարածաշրջանում...: Բազմաթիվ խոցելի նահանջներ ենք կատարել Սոթքից սկսած՝ մինչ Արաքս: Բայց կան հատվածներ, որ չենք կարող հետ գալ՝ պաշտպանական տրամաբանությամբ: Կարծում եմ՝ մեր զինվորականությունը ուզում է դիմադրել, իսկ քաղաքական ղեկավարը ուզում է կետ առ կետ կյանքի կոչել ստորագրված հայտարարությունը: Հուսով եմ՝ զինվորականությունը ուժ կգտնի իր մեջ և մեր ժողովրդի հետ այնպես կանի, որ Գորիս-Կապան-Մեղրի հատվածում կմնանք այնտեղ, որտեղ այսօր ենք»,- ասել է Սեֆիլյանը: Նրա կարծիքով՝ եթե հայկական կողմը պնդի, որ տվյալ դիրքը պետք է պահենք, ոչ ոք ոչինչ չի կարող անել: «Ազերիները վաղն էլ կարող են ասել՝ Երևանից դուրս եկեք, թե չէ պատերազմ ենք սկսում, ի՞նչ ենք անելու. ահավասիկ Կապանը մեր աչքի առաջ է, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
