«Ապշում եմ այն պահից, երբ Նիկոլին կողքից հուշում են իր գիրկն առնել անհայր մնացած մանուկին». Սենոր Հասրաթյան
![]() 277 Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 11:20 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում...: Ապշում եմ այդ մարդկանց մտածողությունից, այն մենահատ «Նիկոլ» գոռոցից, որ, առանց արձագանքի, մարվում էր Եռաբլուրի սուրբ տարածքում ամփոփված մեր հայրենյաց նահատակների լռության հորիզոնում: Ապշում եմ այն պահից, երբ Նիկոլին կողքից հուշում են իր գիրկն առնել անհայր մնացած մանուկին, իսկ ապա նաև խոնարհվել ու համբուրել այրիացած կնոջ ձեռքը: Այո՛, հենց այն կնոջ, ով այդ վիճակում է հայտնվել նույն իր՝ «գերագույնի» ապաշնորհ քաղաքականության արդյունքում: Ապշում եմ այն թափորի համաքայլից, ով հլու-հնազանդ ուղեկցելով «գերագույնին»՝ գոնե, հայացքով չի հուշում, որ ինքն այդ շարքում է հայտնվել ստիպված: Եվ վերջապես ապշում եմ, թե ինչպես կարելի է մեկի առաջնորդությամբ գնալ այնտեղ, որտեղ նրան չեն սպասում ոչ միայն որդեկորույս ծնողները, այլև, ամենայն հավանականությամբ, երկնային անսահմանությունից երկրային մեղավորներիս հետևող նահատակ հերոսները: Հերոսներ, ովքեր այսօրվա տխուր իրականության մեջ ստացվում է, որ «զոհվել են հանուն ոչնչի...»»: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22

