Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Սյունիքի մարզպետը դիմել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին

Սյունիքի մարզպետը դիմել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին
329
Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 16:15

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ սյունեցիներ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։
Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»: