«Նիկոլը հաշտվել է իր հրաժարականի հետ». Բագրատ Եսայան
![]() 347 Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 15:05 ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՖԲ-յան արմատական մերժումը մի պահ կտրեմ։ Վարչապետի աթոռին կպածն ասում է՝ եկեք խոսենք արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։ Դավաճանի հետ խոսել-չխոսելը եթե մի կողմ ենք դնում (սա այլ հարց է), արտահերթ ընտրություն կարելի է կազմակերպել Սահմանադրության 2 հոդվածի համաձայն՝ 149 և 151: Այս 2-ի դեպքում էլ պարտադիր մի պայման կա՝ գործող վարչապետը կամ հրաժարական է տալիս, կամ նրան անվստահություն են հայտնում։ Ելնելով հնչած առաջարկից՝ կարելի է հաստատել, որ նիկոլը հաշտվել է իր հրաժարականի հետ։ Մնում է հստակեցնել հետագա քայլերը՝ ո՞վ է լինելու արտահերթ ընտրություն կազմակերպող Կառավարության ղեկավարը։ Ահա այստեղ է, որ պատկերացումները տարբեր են լինելու՝ նիկոլական խմբակը պնդելու է, որ նիկոլը պետք է մնա Կառավարության ղեկավարի պաշտոնակատար, քանի որ իրենք են մեծամասնությունը։ Մինչդեռ հասարակության մեծամասնությունը գտնում է, որ պետք է վարչապետի պաշտոնում ընտրվի չեզոք, ընտրվելու ամբիցիա չունեցող գործիչ, որը պետք է կազմակերպի ընտրական գործընթացը։ Հիմնավորումն այն է, որ նիկոլն այս ընթացքում ցույց է տվել, որ վարչական ռեսուրսի չարաշահման առումով «նախկինների արժանի ժառանգորդն է»։ Նա նույնիսկ սգո երթը կազմակերպեց պետական ապարատին իջեցված հրահանգով։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
