Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թշնամուց սարսափելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի». Վարդան Ոսկանյան

«Թշնամուց սարսափելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի». Վարդան Ոսկանյան
275
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 16:45

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամուն երբեք թերագնահատել պետք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման քարոզչական գիծ է նկատվում, որը նպատակ ունի թշնամու հանդեպ անզորության զգացում սերմանել մեր հասարակության մեջ։
Ակնհայտ է, որ անցած պատերազմի ընթացքում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բանակ կոչեցյալն էլ կրել է լրջագույն ռեսուրսային (մարդկային և ոչ մարդկային) կորուստներ, որոնք «բնականաբար» խնամքով թաքցվում են թե՛ մեզանից և թե՛ սեփական հասարակությունից։
Այս համատեքստում 2021թ․ Բաքվի ռազմական ոլորտի ծախսերի 550 մլն դոլարով ավելացման մտադրությունն, ըստ իս, հիմնականում միտված է գոնե մասնակիորեն վերականգնելու մեր կողմից ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների նյութատեխնիկական ռեսուրսները, որոնք պետք է, որ անհամեմատ մեծ լինեն և որոնց համալրումը մեկ տարի չէ, որ պահանջելու է»։