«Կարելի է գուշակել, թե դատավարության ժամանակ գերագույն գլխավոր ստախոսն ի՞նչ է հայտարարելու». Ռոբերտ Մարգարյան
![]() 389 Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 12:25 Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հաստատել է, որ իր պաշտոնավարության շրջանում ՀՀ վարչապետից ստացել է անօրինական հանձնարարական, որը «գտել է չպետք է կատարել»: Ըստ որոշ տեղեկությունների՝ որոնք, ի դեպ, չեն հերքվել, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել է, թե հանձնարարել է կարճել նրա դեմ հարուցված մի շարք քրեական գործեր: Եվ այս շարանը, իհարկե, սրանով չի ավարտվում: Իսկ ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված գերագույն գլխավոր ստախոսն Ամանորի գիշերը, նայելով ժողովրդի աչքերի մեջ ու ստելով, կրկին խոսել է «վստահելի դատական համակարգ» ստեղծելու մասին: Նույն ստախոսը դեռ 2018 թվականի մայիսին իր ֆեյսբուքյան լայվերից մեկում հայտարարել էր, որ «Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու»: Իհարկե, արդեն կարելի է գուշակել, թե իր մոտալուտ դատավարության ժամանակ դատական համակարգին չմիջամտելու իր հայտարարության մասին գերագույն գլխավոր ստախոսն անմեղսունակի տեսք ընդունելով ի՞նչ է հայտարարելու: «Չէ, ես էդպես չեմ ասել: Ես ասել եմ՝ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու: Բայց արդյոք Բաղրամյան 26-ից զանգեր լինո՞ւմ են: Ես Բաղրամյան 26-ո՞ւմ եմ: Իմ գրասենյակը վաղուց Բաղրամյան 26-ում չէ»»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
