Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արցախում տրամադրվելու է մանկական սնունդ

Արցախում տրամադրվելու է մանկական սնունդ
396
Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 19:20

Հունվարի 5-ին «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով:
Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։