Գագիկ Ջհանգիրյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի վեճի մասին

Լրագրողների հետ ճեպազրույցում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը Փաշինյանի հետ, քանի որ ինքը ժամանակին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծն անգրագիտություն էր որակել, նա էլ ասել էր՝ ով իմ նախագիծն անգրագիտություն է ասում, անգրագետն ինքն է, ասաց. «Ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի, այդ անցած-գնացած... ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության որպես կալանավոր, բանտարկյալ գործունեության, բայց դրա ժամանակը չէ»:
Լրագրողները հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Գ. Ջհանգիրյանը երազում է գլխավոր դատախազ դառնալ, նախկին զինդատախազն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, որտեղ ինքը հայտարարում էր՝ ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։ Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն:
Հիշեցնենք, որ այսօր՝ Ազգային ժողովում, «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված, իսկ 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը:

«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան
210:12
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
11909:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
11303:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
18901:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
143Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
271Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
274Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
272Երեկ, 10:06