«Ինչո՞ւ ենք կշեռքի նժարի վրա դնում հայրենիքն ու զինվորը». Նաիրի Հոխիկյան
![]() 473 Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 15:25 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմից հետո որոշ շրջանակներ ուղղորդված ձևով մարդկանց համոզում են, թե զինվորն ավելի թանկ ու կարևոր է, քան հայրենիքը, հողը։ Համամիտ եմ, որ հայ մարդը թանկ է, հայ զինվորը մեր ամենամեծ հարստություններից մեկն է, բայց մի քանի տրամաբանական հարց․ - Ինչո՞ւ է հայ մարդը զինվոր դառնում, եթե հողն առաջնային կարևոր չէ։ Չէ՞ որ զինվորը կռվում, արյուն է թափում հենց այդ հողի համար։ Եթե հողը երկրորդական է, ապա զինվոր դառնալու կարիք չկա։ - Չե՞ք նկատում, որ պատերազմի իրական նպատակը հետևողականորեն մոռացության են մատնում՝ առաջին պլան բերելով այն, թե ինչ լավ զինվորներ ունենք։ Իհարկե, հայ զինվորը հերոս է, բայց հանուն ինչի՞ է հերոսանում հայ զինվորը, պարզապես թշնամու վրա կրակելո՞ւ, թե՞ հայրենիքի յուրաքանչյուր մետրը պաշտպանելու համար։ - Ինչո՞ւ ենք մենք բանակ ճանապարհելիս խնջույք կազմակերպում ու հպարտանում, եթե նա չպիտի հայրենի հողի համար պայքար մղի։ - Ինչո՞ւ ենք կշեռքի նժարի վրա դնում հայրենիքն ու զինվորը։ Մեկը մյուսից ավելի ծանր կամ թեթև չի։ Երկուսն էլ նույն ծանրությունն ունեն, մեկն առանց մյուսի արժեք չունի։ |

Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
7112:48
«Լիահույս ենք, որ արդարադատությունը պետք է հաղթի»․ Գայանե Պապոյան
8412:30
«Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով»․ Ժորա Սարգսյան (տեսանյութ)
9612:12
«Մի հրաշալի բան, ամենուամենայնիվ, նիկոլի մեջ կա»․ Մհեր Մկրտչյան
12912:06
«Պարոն Սափեյանը հիանալի համայնքապետ է». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
8812:00
Իրանում հերքել են ցուցարարների կողմից Մալեքշահիի և Աբդանանի գրավման մասին լուրերը (տեսանյութ)
14211:50
Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը
13311:24
«ՔՊ-ի 2026թ․ տարեմուտի «նվերը»»․ Գևորգ Ստեփանյան
9611:06
