Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
![]() 246 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 11:15 Օրենսդիր մարմինն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ hակակոռուպցիոն մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կառավարության ներկայացրած նախագիծն ստացավ 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայներ: Նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստություն անցած կադրերի ներգրավման եղանակով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Արդեն հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, որ ստեղծվելիք կոմիտեի ղեկավարին նշանակի վարչապետը՝ առաջարկելով այդ լիազորությունը հանձնել ԱԺ-ին: Ընդդիմադիր ուժի կարծիքով՝ վարչապետի կողմից կոմիտեի ղեկավարի նշանակումը հղի է մի շարք լուրջ հետևանքներով, ընդհուպ՝ «Կառավարության գործիքը» դառնալու վտանգը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
