«Այդ երիտասարդի պնդումներն արդեն իրենց մեջ լրջություն չեն պարունակում». Հրաչյա Հակոբյան
![]() 287 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 12:15 Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, որ վերջինը Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ-ի գործակալ է, արդյոք ճիշտ չի՞ լինի ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել և հանրությունն ավելի հստակ իմանա եղելությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, այդ երիտասարդի պնդումներն արդեն իրենց մեջ լրջություն չեն պարունակում, որևէ հավաստի աղբյուր չկա նման մեղադրանքի: Անլուրջ է, որ երկար խոսվում է Թուրքիայի ագենտ լինելու մասին, այլ բաների մասին, և վերջում հրապարակվում է մի փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին: Եթե այդքան լուրջ է այդ հայտարարությունը, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ եթե կան հիմքեր, ապա պետք է իրավական գործընթաց սկսվի: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
