Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում
![]() 363 Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 20:35 Երեկ՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, անդրադառնալով իր՝ Մոնումենտում (Կ. Ուլնեցի փողոց) գտնվող շքեղ առանձնատան վերաբերյալ հարցին, ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»: Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի Մոնումենտի՝ բոլորովին գոմի չնմանվող առանձնատան նկարները, որը վերջինս վարձակալության է հանձնել ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությանը։ Սակայն սա Ջհանգիրյանի միակ դղյակը չէ։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ նա ևս մի շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում (հասցեն՝ Նորք Մարաշ, 2-րդ նրբանցք): Սա այն առանձնատունն է, որտեղ ներկայումս բնակվում է Ջհանգիրյանը՝ Մոնումենտի առանձնատունը վարձակալության հանձնելուց հետո: Բայց այսքանով Ջհանգիրյանի շքեղ կարողությունները չեն սահմանափակվում։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանի ընտանիքին է պատկանում նաև Թեժ Լեռան ստորոտում գտնվող ՀԷԿ-երից մեկը։ Գագիկ Ջհանգիրյանի՝ Նորք Մարաշում գտնվող շքեղ առանձնատան տեսանյութը և լուսանկարները՝ ստորև: ![]() ![]() ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22



