207 ոչխար հոշոտած շների ոհմակը հիմա էլ ձի է հոշոտել. պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում

Երևանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը, որն օրեր առաջ մի ընտանիքի պատկանող 207 ոչխարն էր հոշոտել, այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում նույն ընտանիքին պատկանող ձիու վրա է հարձակվել։ «Կենդանին ցավերի մեջ կանգնած է, բայց հաստատ կսատկի։ Անմիջապես զանգել եմ ոստիկանություն, թաղապետարան։ Հորդորեցին դիմել քաղաքապետարան։ Զանգեցի Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենին, ասում է՝ իմ գործի շրջանակներում կատարում եմ այն, ինչ կարող եմ, մենք պարտավորված չենք հեռացնել շներին տարածքից։ Եթե չեն կարողանում վերահսկել, ես կսատկացնեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Քոչարյանը՝ դեպքից տուժած քաղաքացին։
Հիշեցնենք, որ թափառող շների ոհմակը գոմում հոշոտել էր Սամվել Քոչարյանի ընտանիքին պատկանող 207 գլուխ ոչխար՝ պատճառելով 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը տեղեկացրել է ոստիկանությանը, զանգահարել արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:



Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138107.10.2026, 01:06