Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դատարանն անկողնային ռեժիմով հիվանդին սպառնում է բերման ենթարկել». Վարուժան Ավետիսյան

«Դատարանն անկողնային ռեժիմով հիվանդին սպառնում է բերման ենթարկել». Վարուժան Ավետիսյան
332
Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 23:05

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ծանուցագիր եմ ստացել դատարանից։
Ծանուցագիրը կազմվել է հերթական դատական նիստի օրը՝ հունվարի 27֊ին, որի ժամանակ պաշտպանի միջոցով բժշկական տեղեկանք եմ ներկայացրել, որ դեռևս բուժում եմ ստանում ստացիոնարում։
Փաստորեն՝ դատարանը ստացիոնար բուժում ստացող անկողնային ռեժիմով հիվանդին սպառնում է բերման ենթարկել, եթե նա չներկայանա դատարան։
Անշուշտ, սա կոնկրետ և հասկանալի վերաբերմունք է։ Համակարգը շտապում է։ Սակայն նաև մի հավելյալ ապացույց է, որ ներկայացվելու է Հայկական Նյուրնբերգին»: