«Միտումնավոր կատարվում է իրողությունների խեղաթյուրում, դատախազին վերագրվում են մտացածին մտքեր». Գոռ Աբրահամյան
![]() 281 Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 23:50 Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանձին փաստաբանների կողմից իրականության ակնհայտ խեղաթյուրմամբ արված հայտարարությունների արդյունքում լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տիրաժավորվում է այն ապատեղեկատվությունը, թե ՀՀ քր օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կազմելիս և դատարանում ներկայացնելիս դատախազի կողմից որպես հիմք է ներկայացվել նաև Վ․ Բադասյանի մշտական բնակության վայր չունենալու հանգամանքը։ Որպես հետևանք, ըստ էության, դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու վերաբերյալ կայացված հիմնավոր որոշումը ստվերելու և նսեմացնելու նպատակով ծավալվել է նշված քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանի թիրախավորման, նրա բարի համբավն արատավորելու անբարո արշավ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
