Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրանի սահմանի մոտ

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրանի սահմանի մոտ
1074
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 21:20

Երեքշաբթի օրը թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել Իրաքի Սուլեյմանի նահանգի Պիշդար շրջանի Շենե գյուղի ուղղությամբ՝ Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Հայտնում է Инфотека24-ը։
Ինչպես Rudaw գործակալությանը հայտնել է Պիշդարի շրջանի քաղաքապետ Բաքր Բայիզը՝ վնասվել են տներ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան: