Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Չգիտենք՝ ինչ ենք ուզում հիմա աշխարհից». Սուրեն Սարգսյան

«Չգիտենք՝ ինչ ենք ուզում հիմա աշխարհից». Սուրեն Սարգսյան
313
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 00:30

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր արտաքին քաղաքականության մասին
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և վերջ:
Մեզ համար պետք է գործեն հետևյալ սկզբունքները, կանոնները և առաջնահերթությունները:
1. Առաջին՝ Հայաստանի շահերը:
2. Երկրորդ՝ մեր ռազմավարական դաշնակցի շահերը (բարեբախտաբար միջազգային հարցերում մեր շահերն ու դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են:
3. Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգթոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:
4. Մաքսիմալ բարեկամներ, մինիմալ թշնամիներ: Պետք է աշխատել այն մայրաքաղաքների հետ, ում հետ հնարավոր է հարաբերություն հաստատել: Օրինակ՝ Ալ Ռիադ, Իսլամաբադ: Չես կարողանում բարեկամանաս, իր պես դիրքավորվիր՝ միչև վերջ:
5. Ունեցիր հստակ ռազմավարություն կարևոր տարածաշրջանների մասով: Օրինակ՝ Մերձավոր Արևելք:
6. Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում:
7. Օգտագործիր արտաքին քաղաքական բոլոր գործիքներդ: Սփյուռք, լոբբի, եկեղեցի և այլն:
8. Միշտ իմացիր՝ աշխարհից ինչ ես ուզում: Օրինակ, հիմա՝ չգիտենք:
9. Հաշվի առ, որ բոլորը քո տարածաշրջանում մրցակցում են: Բոլորը: Երկու տարբերակ ունես: Կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից: Միայն պրագմատիզմը կօգնի: Միայն:
Եվ ամենակարևորը: Միշտ իմացիր, որ քեզ ոչ ոք պարտավոր չի օգնել կամ աջակցել»: