Փաշինյանը քննարկում է հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. «Հրապարակ»
![]() 259 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիս ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։ Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն։ ԱԺ ընդդիմությունը դիմադրում է: Չի բացառվում, որ եթե համաձայնություն չկայանա, Փաշինյանը հրաժարվի իր մտադրությունից։ Հատկապես, որ իշխանական շրջանակները վերջին օրերին շրջանառության մեջ են դրել նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու, դրանից հետո առնվազն վեց ամիս անց ընտրությունները կազմակերպելու միտքը։ Իսկ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ կարող են դիտարկել ՀՀ ԸՕ-ն, նշանակված է մարտին, ապրիլին էլ նախագիծը կմտնի խորհրդարան: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
