«Rixos Almaty հյուրանոցում մնալով՝ Նիկոլը հարստացնում է Թուրքիային». Գագիկ Համբարյան
![]() 377 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 13:05 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Rixos Almaty հյուրանոցում մնալով՝ Նիկոլը հարստացնում է Թուրքիային Ըստ Ղազախստանում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Հովհաննիսյանի՝ երեկ Ալմաթի ժամանած Հայաստանի դավաճան վարչապետն իր շքախմբով հաստատվել են Ալմաթիի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում՝ Rixos Almaty-ում... Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանի թերուս վարչապետի հետ Ղազախստան են ժամանել 50 թիկնապահներ, որոնք գրանցված են որպես խորհրդականներ և էքսպերտներ... Դավաճան Նիկոլը միշտ էլ սարսափի մեջ է ապրելու, քանի որ գիտի, թե ինչ է արել... Բայց դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ... Վերջին արցախյան պատերազմից հետո ազգադավ Նիկոլն ու իր թիմը հիստերիա բարձրացրեցին Հայաստանում վաճառվող թուրքական ապրանքների դեմ... Թե բա դրանով մենք հարստացնում ենք մեր թշնամի թուրքերին, ովքեր ազերիներին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ և այլ զինտեխնիկա են նվիրում ու վաճառում... Դրանից հետո ՀՀ կառավարությունը որոշեց 6 ամսով՝ 2021-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքերի ներկրումը Հայաստան... Իսկ հիմա պարզվում է, որ հակաթուրքական որոշում ընդունած կառավարության ղեկավարն ու իր շքախումբն Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել են թուրքերին պատկանող Rixos-ի հյուրանոցը... Այսինքն՝ Հայաստանի դավաճան վարչապետը, ով, իբրև թե դեմ է թուրքականին, իրականում մեր՝ հարկատուներիս, մուծած գումարնով շրջագայելուց դրանք մեծ հաճույքով ծախսում է թուրքական բիզնեսները հարստացնելու համար, իսկ մեզ էլ, ինչպես միշտ խաբում է... Չի բացառվում, որ դավաճան Նիկոլին ու դրա շքախմբին Rixos Almaty հյուրանոցի թուրք սեփականատերերն անվճար ընդունած լինի՝ որպես շնորհակալություն վերջին արցախյան պատերազմում Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու և Արցախի 80 տոկոսն Էրդողանի կրտսեր եղբայր Իլհամին սկուտեղի վրա նվիրելու դիմաց...»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
