Արցախում սկսվել է «Սպուտնիկ-V»-ի 2-րդ չափաբաժնով՝ ռուս խաղաղապահների պատվաստումը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկներն Արցախում սկսել են Սպուտնիկ-V պատվաստանյութի՝ 2-րդ չափաբաժնով պատվաստումները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
«Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժիշկների շարժական թիմերը պատվաստելու են բոլոր 27 դիտակետերում առաջադրանքներ կատարող անձնակազմին:
Ընդհանուր առմամբ, Արցախ է առաքվել պատվաստանյութի մոտ 2 000 չափաբաժին։ Այդ թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմի համար: Պատվաստանյութը առաքվում է հատուկ ջերմային տարաների մեջ, որոնք ապահովում են պատվաստանյութի անվտանգությունը փոխադրման ընթացքում:
Պատվաստումն ավարտելուց հետո բոլոր զինվորականները ստանում են կանխարգելիչ պատվաստումների սերտիֆիկատ, որում նշվում է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի 1-ին և 2-րդ չափաբաժինների ներարկման ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
284Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
52704.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
28404.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
28404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
72730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
71030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
82628.10.2026, 15:06