Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՀՀ-ը հաշվարկ չունի՝ որքան վնաս է կրել տնտեսությունը հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում»․ Ս. Սարգսյան

«ՀՀ-ը հաշվարկ չունի՝ որքան վնաս է կրել տնտեսությունը հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում»․ Ս. Սարգսյան
244
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 19:00

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնո՞ւմ եք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:
Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգթոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Այսպես է պետք Վաշինգթոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:
Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990-ականների փորձից, երբ, չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգթոնում համագործակցել կարողանում էին»: