«Հատկանշական է, թե ինչ ուժերի և մտածողության սեգմենտի վրա է կատարվել ռուսական քաղաքականության «խաղադրույքը»». Հակոբ Բադալյան
![]() 332 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 00:25 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ...», քաղաքական անմեղսունակություն կամ պարզապես ազդեցության բաց գործակալություն է, իհարկե: Էս դեպքում թերևս գործ ունենք «երկուսը մեկում» տարբերակի հետ: Ընդ որում՝ դա էլ հատկանշական է, թե ինչ ուժերի և մտածողության ինչ սեգմենտի վրա է կատարվել ու կատարվում ռուսական քաղաքականության «խաղադրույքը»: Հետևանքը էն է, որ կա թույլ Հայաստան և թույլ Ռուսաստան: Գուցե հնչի տարօրինակ, բայց քաղաքական համարժեքության դեպքում առավել տրամաբանականը պետք է լիներ Ռուսաստանում շարժման նախաձեռնումը՝ «Ուժեղ Ռուսաստան Հայաստանի հետ»: Բայց խունացած մեծապետականության բարդույթը Ռուսաստանին թույլ չի տալիս համարժեք գնահատել քաղաքական խնդիրները: Ցավոք սրտի, դա, մեղմ ասած, դառնում է խնդիր նաև Հայաստանի համար՝ ստեղծելով բավականին ծանր փակուղային վիճակ: Էն, որ Հայաստանը ուժեղ լինելու համար պետք է սերտ աշխատի նաև Ռուսաստանի հետ, իհարկե կասկածի ենթակա չէ: Բայց ուժեղության հեռանկարը պահանջում է առնվազն ոչ պակաս սերտ աշխատանք նաև ԱՄՆ-ի հետ: Այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ը գոնե առայժմ հաջողությամբ թուլացնում է Ռուսաստանը, այսինքն՝ հաղթում է Ռուսաստանին: Իհարկե, էստեղ հնչում է ավանդական հայկական հակափաստարկը, թե Ռուսաստանին Նապոլեոնն ու Հիտլերն անգամ չկարողացան հաղթել: Իհարկե, փաստարկ է: Բայց ազգերի ու պետությունների ճակատագրերը, դժբախտաբար, պայմանավորված են լինում նաև նրանով, թե նրանց հասարակական-քաղաքական վերնախավերում ինչ մակարդակի են փաստարկները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
