Մայրը, տատը և խորթ հայրը կասկածվում են երեխայի սպանության մեջ
![]() 272 Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 13:10 Երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս-ն է, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխային ծեծել են, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ-ն, ովքեր հայտնել են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը պատահաբար երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փերտվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ-ն, ծեծել են երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
275Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
177Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
185Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
472Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
411Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
52419.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49819.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37319.04.2026, 14:42
