«Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը՝ հրաժարական չտալ»․ Սուրեն Պապիկյան
![]() 343 Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 20:10 ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից, այդպիսով հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների։ Իշխան Սաղաթելյանն էլ ասում է, որ «աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրություններով վերարտադրվելու շանս չունի»։ Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում պատասխանելով այս հարցին, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ ««ՔՊ»-ի և Նիկոլ Փաշինյանի օրակարգում երբեք չի եղել վերարտադրվելու օրակարգ։ Դա մեր էությանն ընդհանրապես չի համապատասխանում, գուցե բխում է նշված քաղաքական ուժերից որևէ մեկի օրակարգից, կամ իրենք ունեն նմանատիպ անցյալ։ Մենք չունենք նմանատիպ անցյալ և ցանկություն չունենք լինել այդպիսին»։ Ս․ Պապիկյանը նշեց, որ ՔՊ կուսակցությունը և կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին խոսել են արտահերթ ընտրությունների ճանապարհով հանրային համերաշխության գնալու մասին, այնինչ իրենց գործընկերները չեն արձագանքել դրան, կամ արձագանքել են ոչ դրական պատասխանով։ «Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը, որ հանրությունից ստացել ենք՝ հրաժարական չտալ և անել այն, ինչ չենք արել երկուսուկես տարում»,- ասաց Պապիկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
